Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

2008-ից գեղարվեստական ղեկավարի երես չտեսած թատրոնում կառուցվածքային փոփոխություն գրանցվեց

2008-ից գեղարվեստական ղեկավարի երես չտեսած թատրոնում կառուցվածքային փոփոխություն գրանցվեց
22.12.2015 | 11:43

2015-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, խաղացանկային բազմազանությունից զատ, աչքի ընկավ նաև այլևայլ նորություններով: Նոր տնօրեն ու նոր բալետմայստեր ունեցող թատրոնը միառժամանակ շունչ քաշեց ստորագրահավաքներից ու բոյկոտներից: Սկանդալներից սակայն զերծ չմնաց: Տարեսկզբին «օպերային անդորրը» խախտեց Անտոնիո Գոնսալեսի չկայացած համերգը: Սկանդալը թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի և համերգի կազմակերպիչների միջև էր: Այդպես էլ պարզ չդարձավ՝ Գոնսալեսը պատրա՞ստ չէր ներկայացնելու Ռախմանինովի 2-րդ սիմֆոնիան, թե՞ չեղյալ հայտարարված համերգը դիտավորություն էր, մենաշնորհային քաղաքականության արդյունք:
Արդեն ամռանը 2008-ից գեղարվեստական ղեկավարի երես չտեսած թատրոնում կառուցվածքային էական փոփոխություն գրանցվեց: Ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Գեղամ Գրիգորյանը, որ 1996-2000 թթ. եղել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը, վերընտրվեց նույն պաշտոնում: Փոփոխություններն այսքանով չավարտվեցին. տարեվերջին պարզվեց, որ օպերային թատրոնն այլևս կարիք չունի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի: Սույն պաշտոնը զբաղեցնող ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը մերժեց թատրոնում որպես դիրիժոր աշխատելու առաջարկը: Օպերային թատրոնից փաստեցին, որ փոփոխությունների առաջարկը, որ արել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Շատ արագ տարածվեց վարկած, ըստ որի, օպերային թատրոնի երաժիշտները գլխավոր դիրիժոր չունենալու մասին տեղեկացել են ընդամենը 1-2 օր առաջ՝ զանգվածային լրատվամիջոցներից և բառացիորեն ցնցված են: Նույն աղբյուրը օրեր առաջ տեղեկություն տարածեց, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը թատրոնի տնօրենը խոստացել է «Սմբատյանների ցեղից մեկին»: Գլխավոր դիրիժորի ենթադրյալ հավակնորդի թվում էր նաև իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Եվ ադրբեջանական աղբյուրները վկայակոչելով՝ հիշեցրին, որ ամիսներ առաջ դիրիժորը ելույթ է ունեցել Ադրբեջանում ու հիացմունքի խոսքեր շռայլել վերջիններիս բարձր մշակույթի մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական համերգից հետո Մարչիանոն ներկա է եղել Արցախի անկախության տոնին նվիրված համերգին` ամենևին կարևորություն չտալով այդ երկրի վետո դնելու սպառնալիքին: Նա նաև ցեղասպանությունը դատապարտող «24/04» նվագախումբը ղեկավարող դիրիժորներից մեկն էր:
Ամանորին հաշված օրեր են մնացել, վերջին փոփոխությունը 2016-ին նոր կրքե՞ր կբորբոքի, թե՞ իր տեղը կզիջի ստեղծագործական բնականոն ընթացքին, պարզ կլինի եկող տարի:
Նշենք, որ թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Նախատեսված է հրավիրյալ այլ դիրիժորների հետ համագործակցություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ